Լրահոս

30.03.2011 14:19


«Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայում» ևս ՏՄՊՊՀ–ն չարաշահումներ է հայտնաբերել

«Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայում» ևս ՏՄՊՊՀ–ն չարաշահումներ է հայտնաբերել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող և տուգանել 100 մլն դրամի չափով։

Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել նաև «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ։ Ու թեև այդ վարույթը դեռևես ընթացքի մեջ է, սակայն ինչպես այսօր ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեֆիցիտի, մեծ կուտակումների և մեծ մնացորդների առկայության վերաբերյալ կոնկրետ ապացույցներ, դրսևորումներ այդ պահին դեռ չունեն։

–Սակայն «Արաքս» ընկերության մոտ հայտնաբերել ենք նաև այլ տիպի չարաշահումներ, որոնք բացահայտել ենք նաև «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի մոտ, և ասեմ, որ դրանք բավականին մեծ ծավալ են կազմում։ Մենք ընկերությունների մոտ՝ իրացման փաստաթղթերում, բացահայտել ենք բավականին շատ անարժանահավատ փաստաթղթեր։ Հաշիվ–ապրանքագրեր կան, որտեղ ո՛չ ստորագրություններ կան, ո՛չ գնորդի անունները։ Այսինքն պարզ չէ, թե ո՞ւմ են իրացրել այս տնտեսվարող սուբյեկտները։ Մենք ունենք նաև բազմաթիվ հաշիվ–ապրաքագրեր՝ տարբեր գնորդների և խանութների անունով դուրս գրված, որտեղ նույն ստորագրությունն է դրված։ Եվ սա մեկ–երկու օրինակ չէ։ Խոսքը բազմաթիվ օրինակների մասին է։ Մենք նաև ունենք հաշիվ–ապրանքագրեր, որ անհեթեթ ստորագրություններ են դրված,–հայտարարել է Ա. Շաբոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը