Աշխարհ

16.06.2020 14:30


Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 պացիենտ

Կորոնավիրուսային հիվանդությունից ևս 20 պացիենտ է առողջացել Վրաստանում: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge:

Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակը կազմում է 879:

Ինչ վերաբերում է առողջացածներին, ապա համեմատած անցա օրվա հետ այսօր ապաքինվածների թիվն ավելացել է 20-ով, դառնալով՝ 724:

Միևնույն ժամանակ, արտասահմանից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի:

Կորոնավիրուսից երկում մահացել է 14 մարդ:

Կարանտինում է գտնվում 2710 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 267:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը