Քաղաքական

18.06.2020 08:49


Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդունել է ԲՀԿ ներկայացուցիչներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդունել է ԲՀԿ ներկայացուցիչներին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հունիսի 17-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը ուղղված հարցրեր:

Խորհրդարանականները նաև կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ»,-նշված է հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը