Քաղաքական

22.06.2020 12:21


Լազարյան ակումբը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը

Լազարյան ակումբը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը

Միջազգային Լազարյան ակումբի խորհուրդը ողջունում է Հայաստանի վերաքննիչ դատարանի որոշումը`Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Ակումբի անդամները`միասին և առանձին-առանձին, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահի և ՀՀ երկրորդ նախագահի ձերբակալության ողջ ընթացքում, բազմիցս հանդես են եկել հօգուտ քաղաքական հետապնդումների և դատական համակարգի վրա ճնշումներից հրաժարվելու՝ ընդդեմ անցյալի և ներկայի միջև հաշիվներ կարգավորելու փիլիսոփայության:

Ասվում է, որ ամեն ինչի համար իր ժամանակը կա՝ ներառյալ պատմության գնահատականների: Հատկապես, երբ խոսքը գնում է ազգային մասշտաբի անձանց մասին:

«Եվ կրկին, «մի դատիր, որ չդատվես»։ Լազարյան ակումբում մարդիկ նույնպես բացառություն չեն: Մենք ճշմարտության մենաշնորհ և, մանավանդ, Հայաստանի կամ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու ցանկություն չունենք: Բայց որոշ բաներ ակնհայտ են: Այս տարվա մայիսի 3-ի մեր ուղերձում, համաճարակի գագաթնակետին, մենք ասացինք՝ մեր երկրներում ինքնիշխան ներքին գործերին և քաղաքական գործընթացին ցուցաբերած ամենայն հարգանքով` մենք կցանկանայինք ընդգծել, որ մահացու սպառնալիքի պայմաններում ներքաղաքական բախումների ժամանակը չէ, ինչպիսի պատրվակ էլ չլինի։ Մենք նախկինում էլ չենք եղել մեր քաղաքացիական հասարակության պառակտման կողմնակից: Այժմ մենք ակնկալում ենք իշխանությունից և ընդդիմությունից, մեր բոլոր քաղաքացիներից՝ միավորել ջանքերը չարի դեմ պայքարում, այլ ոչ թե ավելացնել ինքնաոչնչացման պատճառները»,-ասվում է հայտարարության մեջ:

Լազարյան ակումբի անդամները նշում են, որ ցանկանում են հաստատել դա նաև հիմա:

«Փոքր Հայաստանը, ինչպես մեծ Ռուսաստանը, մեզ համար չափազանց թանկ է, որպեսզի ռիսկի ենթարկվի նրանց ներքին կայունությունը և բարձրանա քաղաքական առճակատման աստիճանը: Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթը լավ առիթ է հիշելու, թե ինչի են ընդունակ մեր ժողովուրդները, երբ նրանք միավորված են իրենց ներքին առումով և միմյանց միջև»,-ասվում է հայտարարությունում:

Աղբյուր` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը