Քաղաքական

23.06.2020 13:00


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ մեծաթիվ ոստիկաններ էին կենտրոնացել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։

Դատական նիստը, սակայն, մեկնարկելուց քիչ անց հետաձգվեց, քանի որ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չէր ներկայացել դատարան։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Այս խորագրի վերջին նյութերը