Լրահոս

24.06.2020 11:11


18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 711 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 711 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21,717-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 516-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 653 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10,797, փաստացի բուժվողներինը՝ 10,404: Մեկ օրում թեստավորվել է 2283 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 100,400 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը