Աշխարհ

24.06.2020 11:55


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների թիվն ավելացել է 3-ով, կազմելով՝ 914: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge:

Ապաքինվել է ևս երեք պացիենտ, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 771:

Կարանտինում է գտնվում 2 744 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 258:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի 3 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը