Քաղաքական

25.06.2020 10:30


Վարակակիր պատգամավորները պարտադրված ներկայացել են նիստին․ «Հրապարակ»

Վարակակիր պատգամավորները պարտադրված ներկայացել են նիստին․ «Հրապարակ»

«Երեկ իմացանք, որ ոչ միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն է կորոնավիրուսով հիվանդացել, այլև «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը։ ԱԺ աղբյուրի փոխանցմամբ, իշխող խմբակցությունում մոտ տասը վարակակիր կա։

Պատգամավորները վախենում են, որ առաջիկա օրերին շատերի մոտ կհաստատվի վարակը։ Բանն այն է, որ նրանք, ունենալով գանգատներ, հունիսի 22-ին պարտադրված եկել էին ԱԺ, որ ապահովեին Սահմանադրության փոփոխությունների համար պահանջվող 88 ձայնը։

Նրանք, իհարկե, կասեն, թե նիստից հետո են թեստ հանձնել, բայց ախտանիշներն ավելի վաղ են հայտնվում, թեստի պատասխանը՝ 12 ժամից։ Ք․ Պողոսյանը, օրինակ, հայտարարեց, որ 23-ին է ստացել պատասխանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը