Լրահոս

26.06.2020 10:59


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 247-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 541-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 814 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 149, փաստացի բուժվողներինը՝ 10 557: Մեկ օրում թեստավորվել է 2310 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 105 046 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը