Աշխարհ

30.06.2020 12:01


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 928 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 794:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը