Քաղաքական

02.07.2020 14:21


Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․մեղադրյալները ներկա չէին նիստին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանական կողմը նշեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է, և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:

Դատավոր Վահե Միսակյանը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն:

«Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը՝ համավարակով պայմանավորված, անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,-ասաց դատավորը:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը