Աշխարհ

09.07.2020 09:16


«Ռոմա»-ն Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Պարմա»-ին (տեսանյութ)

«Ռոմա»-ն Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Պարմա»-ին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը Վերետուն առաջ մղեց «գայլերին»: «Ռոմա»-«Պարմա»` 2:1:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդն հորիզոնական և ունի 51 միավոր: Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքայինները կանցկացնեն հուլիսի 11-ին` մրցելով «Բրեշիա»-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը