Աշխարհ

14.07.2020 13:25


Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գոներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը:

Նա հայտնել է, որ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Հաշիմովը գեներալի կոչում ստացել էր 2019թ. հունիսի 25-ին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը