Աշխարհ

15.07.2020 12:10


Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է հազարի սահմանը

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է հազարի սահմանը

Այսօր` հուլիսի 15-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1003 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 873:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը