Քաղաքական

15.07.2020 15:53


Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ավիացիան օդ է բարձրացել Հայաստանի երկնքում (տեսանյութ)

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ավիացիան օդ է բարձրացել Հայաստանի երկնքում (տեսանյութ)

Ադրբեջանական մամուլում բավական լուրջ անհանգստություն է արձանագրվել այն բանի հետ կապված, որ ռուսական ռազմական ավիացիան օդ է բարձրացել և սկսել է իրականացնել պարեկային հերթապահություն հայ-թուրքական սահմանին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ը, մինչդեռ Հարավային ռազմական օկրուգից տեղեկացրել են, որ տեղի ունեցողը ընդամենը պլանային զորավարժություններ են։

Զորավարժություններին ներգրավված է նաև ՀՌՕ կազմում գտնվող և Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակներ` զրահատանկային, հրթիռահրետանային, ավիացիա և այլն։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը