Աշխարհ

20.07.2020 09:18


«Ռոմա»-«Ինտեր» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ռոմա»-«Ինտեր» խաղն ավարտվեց ոչ-ոքի. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերին`«Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմա»-ից Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմա»-ին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտեր»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն նորից 5-րդն է, իսկ «Ինտեր»-ը երկրորդն է:

Այս խորագրի վերջին նյութերը