Աշխարհ

20.07.2020 14:50


Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլիի փեսային ձերբակալել են կռվի և ապօրինի զենք պահելու համար

Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլիի փեսային ձերբակալել են կռվի և ապօրինի զենք պահելու համար

Վրաստանում կռվի և ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել է երկրի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսան` Մինդիա Գոգոչուրին: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով` հուլիսի 19-ին Սև ծովի կուրորտային Շեկվեթիլի բնակավայրում գտնվող «Պարագրաֆ» հյուրանոցում կռիվ է բռնկվել Գոգոչուրիի և հյուրանոցի այցելուներից մեկի միջև:

Կռվի ժամանակ Գոգոչուրին ձեռքում զենք է պահել, սակայն չի կրակել, տեղի է ունեցել ձեռնամարտ, որի հետևանքով մեկ մարդ տուժել է: Հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են դիմել, վերջիններս դեպքի վայր ժամանելով տեղում ձերբակալել են Գոգոչուրիին:

Նշվում է, որ նախկին նախագահի փեսան առաջին անգամ չէ ձերբակալվում և բազմիցս նման իրավիճակներում է հայտնվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` քննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126 և 236 հոդվածներով` բռնություն գործադրելու և ապօրինի զենք գնելու և պահելու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը