Լրահոս

07.04.2011 11:56


Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածին

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ Իսրայելի ռազմական ինքնաթիռները հինգշաբթի լուսաբացին չորս անգամ հարձակվել են Գազայի հատվածի տարբեր մասերի վրա։

Տեղական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու անգամ հարվածել են պաղեստինա–եգիպտական սահմանի մոտ գտնվող թունելների ուղղությամբ։ Օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են, զոհվել է մեկ մարդ։ Մի քանի ժամ անց ռազմական ինքնաթիռները երկու նոր հարված են հասցրել այժմ ղեկավարող ՀԱՄԱՍ շարժման՝ Գազայի արևելքում գտնվող գրոհայինների դիրքերին։ Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Իսրայելական աղբյուրները փոխանցել են, որ հարվածների նպատակակետը Գազայի հարավային մասի Ռաֆախ քաղաքի հատվածում գտնվող երեք թունելներն են եղել, որոնց միջոցով գրոհայինները զենք են տանում միջնատարածք։

Այս խորագրի վերջին նյութերը