Աշխարհ

26.07.2020 17:56


Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվել են հայի վրա

Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվել են հայի վրա

Վրացական Սադախլո գյուղում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Aliq Media լրատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը հայտնել է, որ բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և իր ընկերոջ միջև։ Սակայն կատարվածի պատճառը դեռ պարզ չէ:

«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք խնդիրը «ազգային հողի վրա է», թե՝ ոչ»,-ասել է Գասպարյանը: Ավելի վաղ Գասպարյանը հայտնել էր, որ իր ընկերոջը ծեծի են ենթարկել և փախուստի դիմել։ Միջադեպը տեղի է ունեցել Սադախլո գյուղի ոստիկանության տարածքային բաժնի մոտ։ Նա նշել է, որ ընկերոջ հետ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Այս պահին ծեծկռտուքն ավարտված է, տուժած կողմը ցուցմունք է տալիս ոստիկանությունում։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում մի քանի անգամ բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

Աղբյուրը՝ armeniansputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը