Լրահոս

28.07.2020 11:05


Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan-ն ու Honda-ն. վիրավորներից մեկը երեխա է

Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan-ն ու Honda-ն. վիրավորներից մեկը երեխա է

Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արտյոմ Պ-ի վարած Nissan մակնիշի և Մարտունի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Լևոն Ա-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 36-ամյա Շուշանիկ Պ-ն և 6-ամյա Լուսի Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վիրավորները Nissan-ի վարորդի հարազատներն են։

Այս խորագրի վերջին նյութերը