Աշխարհ

28.07.2020 20:45


Ավազին ընկած, մի ոտքը բոբիկ, մյուսը՝ գուլպայով. համացանցում հայտնվել են Թրամփի՝ նախկինում երբեք չհրապարակված արխիվային լուսանկարները

Ավազին ընկած, մի ոտքը բոբիկ, մյուսը՝ գուլպայով. համացանցում հայտնվել են Թրամփի՝ նախկինում երբեք չհրապարակված արխիվային լուսանկարները

Համացանցում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արխիվային լուսանկարները, որոնք արվել են 1996թ. ամռանը՝ Նյու Յորքի լողափին վոլեյբոլ խաղալիս: Լուսանկարներում ապագա նախագահն իր երկրորդ կնոջ՝ Մարլա Մեյփլսի հետ է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներում դեռ 50 տարեկանը չբոլորած Թրամփն անհամեմատ ավելի երիտասարդ և առույգ տեսք ունի: Նա կրում է ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ ու գլխարկ:

Կադրերից մեկում երևում է՝ ինչպես է Թրամփը, փորձելով ի ցույց դնել իր մարզական հմտությունները, անհաջող հարվածում գնդակին ու ավազին ընկնում: Հատկանշական է, որ Թրամփն ավազի վրայով վազում է սպիտակ գուլպաներով, իսկ կադրերից մեկում կարելի է նկատել, որ նրա մի գուլպան չկա:

Լուսանկարների հեղինակ Ռոսա Քոուլը պատմել է, որ ուշագրավ կադրերը գտել է այս շաբաթ, երբ կարգի էր բերում մեծ արխիվը:

Աղբյուրը՝ tert.am
0 00 000 0000 00000 000000 0000000

Այս խորագրի վերջին նյութերը