Լրահոս

08.04.2011 10:49


ՆԱՏՕ–ն լիբիացի ապստամբներից ներողություն է խնդրել նրանց դիրքերի վրա հարվածներ հասցնելու համար

ՆԱՏՕ–ն լիբիացի ապստամբներից ներողություն է խնդրել նրանց դիրքերի վրա հարվածներ հասցնելու համար

Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի կայքը, հղում անելով Լիբիայի ապստամբների ազգային–ազատագրական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Աբդել Ֆաթահ Յունիսին, հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի հրամանատարությունը լիբիացի ապստամբներից ներողություն է հայցել օդային հարվածի համար, որի հետևանքով զոհվել է Մուամար Քադաֆիի 13 հակառակորդ։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ զոհերի մասին տեղեկությունը եկել է Աջդաբիա քաղաքի հիվանդանոցից, որը, «Բի–Բի–Սի» հեռուստաալիքի փոխանցմամբ, դեռևս գտնվում է ապստամբների ենթակայության տակ։

Բացի դրանից, ՆԱՏՕ–ի ավիացիան օդային հարվածներ է հասցրել Մարսա–էլ–Բրեգա քաղաքի ծայրամասին՝ շարքից դուրս հանելով ապստամբների ռազմական տեխնիկայի մի քանի միավոր։ Ապստամբները լքել էին իրենց դիրքերն ու շտապել Աջդաբիա քաղաք։ «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Քադաֆիի զորքերն արդեն գտնվում են Աջդաբիայի մատույցներում ու հրթիռային հարվածների են ենթարկում քաղաքի հարավային մասը։

Լիբիական պետական հեռուստատեսությունը հաղորդում է կառավարական զորքերի Աջդաբիա մտնելու մասին, սակայն քաղաքի բնակիչների խոսքերով՝ նման բան դեռևս տեղի չի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը