Լրահոս

31.07.2020 10:23


Ավտովթար Կոտայքի մարզում. «Ակունքի դրախտ» ռեստորանի դիմաց Opel-ը բախվել է ГАЗ 53-ին. կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում. «Ակունքի դրախտ» ռեստորանի դիմաց Opel-ը բախվել է ГАЗ 53-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 8-ամյա Էրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ГАЗ 53-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում, իսկ վթարի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակ դարձել էր անանցանելի:

Այս խորագրի վերջին նյութերը