Լրահոս

31.07.2020 10:35


Երևանում բախվել են Mercedes CLS 350-ն ու Mercedes E 320-ը. վերջինն էլ հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա

Երևանում բախվել են Mercedes CLS 350-ն ու Mercedes E 320-ը. վերջինն էլ հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վ․ Մարտիրոսյանի վարած Mercedes CLS 350 մակնիշի և 27-ամյա Խաչատուր Մարտիրոսյանի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes E320-ն էլ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը