Աշխարհ

05.08.2020 14:11


Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել աղոթել Լիբանանի և Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի համար: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Եկեք աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար, եկեք աղոթենք Լիբանանի համար, որպեսզի իր բոլոր սոցիալական, քաղաքական և կրոնական հատվածների հանձնառությամբ այս ողբերգական և ցավալի պահին երկիրը կարողանա դիմակայել և միջազգային համայնքի աջակցությամբ հաղթահարի այս ծանր ճգնաժամը»,-ասել է Հռոմի պապը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը