Աշխարհ

11.04.2011 13:23


Սահմանախախտ ադրբեջանցին սպանվել է

Սահմանախախտ ադրբեջանցին սպանվել է

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանա–իրանական սահմանին զինված միջադեպ  է տեղի ունեցել։

Անհայտ անձը փորձել է անօրինական հատել ադրբեջանա–իրանական սահմանը։ Սահմանապահները  կարգադրել են կանգնել, սակայն տղամարդը չի ենթարկվել։ Սահմանպահները կրակ են բացել վերջինիս ուղղությամբ։ Հրազենային վնասվածքից սահմանախախտը զոհվել է։

Պարզվել է, որ սահմանախախտն Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաֆար Ջաֆարովն է։ Թե ինչ նպատակով է նա փորձել սահմանը հատել, հայտնի չէ։ Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը