Աշխարհ

14.08.2020 13:28


Խոշոր հրդեհ Անկարայում

Խոշոր հրդեհ Անկարայում

Օգոստոսի 13-ի երեկոյան Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի գործարանում։

Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է և կարճ ժամանակում տարածվել ողջ գործարանում։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատների երկար ջանքերից հետո հրդեհը մարվել է։ Այն պատճառել է նյութական զգալի վնաս, տուժածներ չկան։

Ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը