Քաղաքական

18.08.2020 15:04


Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ հացադուլից (տեսանյութ)

Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ հացադուլից (տեսանյութ)

Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դուրս եկավ հացադուլից։

Այսօր Հակոբկոխյանին մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և այլ քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում համոզել նրան դուրս գալ հացադուլից, հայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին և իրենք էլ են հացադուլ հայտարարում։ Այդ պահին Հակոբկոխյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեյի կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի շահագործման և իշխանությունների այլ գործողությունների։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը