Քաղաքական

12.04.2011 13:13


Գալուստ Սահակյան. «Սկզբունքորեն մենք կողմնակից ենք ընտրություններին առանձին գնալուն»

Գալուստ Սահակյան. «Սկզբունքորեն մենք կողմնակից ենք ընտրություններին առանձին գնալուն»

-Դրա քննարկման պահը կապված է լինում ներքաղաքական պայմանից, երբ արդեն սկսելու են ընտրությունները: Այնպես որ մենք սկզբունքորեն մեր տեսակետն ասել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին իր դրսևորումը պետք է ունենա: Բայց դե հնարավոր է երկրում այնպիսի քաղաքական իրավիճակ լինի, որ հասարակական պահանջ դառնա ընտրությւոններին միասնական ցուցակով գնալը,- մեկնաբանելով «ՕԵԿ» նախագահ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, որ  խորհրդարանական ընտրություններին հնարավոր է միասնական ցուցակով հանդես գալը՝ «7օր»-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է միասնական ցուցակի պարագայում «հին ՀՀԿ-ականների» ցուցակից դուրս մնալու խոսակցություններին, նա ասել է.

-Մեր քայլերը հաշվարկելիս, մենք այնպես չենք հաշվառում ով դուրս կմնա, ով ներս կմնա: Հաշվարկում ենք, թե ինչպիսի շահեկան իրավիճակ կստեղծվի պետության համար: Բայց սկզբունքորեն մենք կողմնակից ենք առանձին գնալուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը