Լրահոս

21.08.2020 12:08


Հրդեհը բռնկվել է Միկոյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում

Հրդեհը բռնկվել է Միկոյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում

Օգոստոսի 21-ին, ժամը 08։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի նախկին «Սովխոզ»-ի շենքի ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:23-ին, մարվել՝ 08:28-ին: Մասամբ այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 18 գմ)։

Այս խորագրի վերջին նյութերը