Քաղաքական

21.08.2020 13:55


Եթե խաբեբա չես, հայտարարի, որ նախկինների ստորագրած կոնվենցիաները պատռելու ու շպրտելու ես. Հակոբկոխյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Եթե խաբեբա չես, հայտարարի, որ նախկինների ստորագրած կոնվենցիաները պատռելու ու շպրտելու ես. Հակոբկոխյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ես ինձ չէի կարող ներել ու թույլ տալ, որ մեր հայ մայրերը փորձեին նույն քայլին դիմեին, ինչին ես դիմեցի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը՝ խոսելով իր հայտարարած հացադուլից դուրս գալու պատճառների մասին:

«Ես որ տեսա՝ ինչ հայ կանայք ունենք, դեռ հայի արգանդը լրիվ չի չորացել՝դրանից ավելի ոգևորվեցի, ոգեշնչվեցի: Կարծում եմ, որ կարևորը ֆիզիկական ուժը չէ, հոգեպես ուժեղ լինելն է, մեր հայ կանայք ինձ հոգեպես ավելի ուժեղացրին ու հզորացրին:

Ես ինձ չէի կարող ներել ու թույլ տալ, որ մեր հայ մայրերը փորձեին նույն քայլին դիմեին, ինչին ես դիմեցի, չգիտեմ՝ ճի՞շտ էր այդ քայլը, թե՝ ոչ»,-ասաց Հակոբկոխյանը և հավելեց. «Զգացի, որ մեր հայ ազգը կամաց-կամաց զարթնում է այն նիրհիրց, որ Նիկոլը հիպնոսացրել էր իր ուսապարկով ու գլխարկով:

Իմ ցանկությունն է, որ մեր հայ ազգը համախմբվի:

Իսկ այսօրվա իշխանություններն այնպես հիացած, ինքնասիրահարված են իրենցով, որ այսօր մեր ազգին տանում են կործանման»:

Իսրայել Հակոբկոխյանը կարծում է, որ հայ կինը մեծ դերակատարություն ունի ազգի կայացման և ազգապահպանության գործում, և քանի կան այսպիսի հայ կանայք, այդ բանը հենց կանայք թույլ չեն տա: «Համենայնդեպս լավ է լինել տղամարդ-կին, քան՝ կին-տղամարդ, այնպես, որ Նիկոլը ահագին բան ունի մտածելու ու կարող է Աննայից էլ մի քիչ բան սովորի, թե ինչպես է Աննա Հակոբյանն իրեն պահում»:

Հակոբկոխյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Լսիր Նիկոլի´կ, եթե դու խաբեբա չես, դու գցող չես մեր ազգին, ուրեմն իրականում ցույց տուր, որ իսկապես քո ասածի նման նոր էջից ես սկսում, բոլորին էլ հայտարարիր, որ այն նախկիններից, որոնցից այդքան խորշում ես ու զզվում, նրանք ինչ կոնվենցիաների տակ ստորագրել են, պատռելու ու շպրտելու ես ու ամեն ինչ նոր էջից ես սկսում»,-հավելեց Հակոբկոխյանը:

Այս խորագրի վերջին նյութերը