Լրահոս

21.08.2020 16:36


Կողբ գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Կողբ գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:16-ին:

Այրվել են փայտյա մեկ դուռ, մեկ պատուհան, մոտ 15 քմ առաստաղ և վնասվել՝ մոտ 20 հատ պահածոյացված ապակյա տարրա:

Այս խորագրի վերջին նյութերը