Լրահոս

23.08.2020 12:52


Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-600-ը և Opel Zafira-ն. 5 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-600-ը և Opel Zafira-ն. 5 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաներում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes-600 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Եղվարդի հրշեջ-փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը