Լրահոս

24.08.2020 11:15


Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու տրակտորը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու տրակտորը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Արծվանիստ գյուղի բնակիչ, 34-ամյա Կորյուն Վ.-ի վարած «Յումուզ» մակնիշի առանց համարանիշի տրակտորը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է, իսկ 2 վարորդներն ու Էդգար Ս.-ի ուղևոր, Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը