Աշխարհ

24.08.2020 19:40


Հայտնի հաղորդավար Լարի Քինգը հայտնել է իր 2 երեխաներին հուղարկավորելու մասին. նրանք մահացել են մի քանի շաբաթվա տարբերությամբ (լուսանկար)

Հայտնի հաղորդավար Լարի Քինգը հայտնել է իր 2 երեխաներին հուղարկավորելու մասին. նրանք մահացել են մի քանի շաբաթվա տարբերությամբ (լուսանկար)

Ամերիկացի հայտնի հեռուստառադիոհաղորդավար Լարի Քինգը հայտնել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում մահացել են իր երկու երեխաները: Այդ մասին նա գրել է ինստագրամյան իր էջում:

Հուլիսի 28-ին սրտի նոպայից մահացել է նրա որդին՝ 65-ամյա Էնդի Քինգը: Fox News-ը նշում է, որ նա եղել է Քինգի խորթ որդին: Օգոստոսի 20-ին էլ մահացել է նրա 52-ամյա դուստր Չայա Քինգը, որի մոտ վերջերս թոքերի քաղցկեղ էր հայտնաբերվել:

«Նրանց կորցնելն այնքան սխալ է թվում: Ոչ մի ծնող չպետք է հուղարկավորի իր երեխային»,-գրել է Քինգն Instagram-ում:

86-ամյա Լարի Քինգը հայտնի է իր սուր հարցազրույցներով: Նա ունի 3 որդի՝ Լարի կրտսերը, Քենոնն ու Չենսը:

Աղբյուրը՝ tert.am

Larry King breaks silence on death of his adult children Andy and ...

Այս խորագրի վերջին նյութերը