Լրահոս

26.08.2020 11:05


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 43067 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 198569, վերջին մեկ օրում` 1696 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5216 պացիենտ, նվազել է 127-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 36727 անձ` վերջին մեկ օրում 252 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 861 է:

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:

Այս խորագրի վերջին նյութերը