Լրահոս

26.08.2020 11:15


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.6 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 6000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 300 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.6 հա:

Այս խորագրի վերջին նյութերը