Լրահոս

26.08.2020 12:20


Գեղարքունիքի մարզում բախվել են բեռնատար ГАЗель-ը, ВАЗ 210154-ն ու կայանված КамАЗ-ը. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են բեռնատար ГАЗель-ը, ВАЗ 210154-ն ու կայանված КамАЗ-ը. կա վիրավոր

Օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 42-ամյա Մովսես Ս.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Գավառ քաղաքի բնակիչ, 59-ամյա Նորիկ Գ.-ի վարած ВАЗ 210154 մակնիշի և ճանապարհից դուրս կայանված, Երևանի բնակիչ, 44-ամյա Արսեն Ա.-ին պատկանող КамАЗ մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Մովսես Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը