Լրահոս

26.08.2020 14:15


Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում, արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է բնականոն աշխատանքին

Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում, արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է բնականոն աշխատանքին
Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:
Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:
Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ
Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը