Աշխարհ

26.08.2020 19:40


200 մլրդ դոլար. աշխարհի ամենահարուստ մարդը նոր ռեկորդ է գրանցել

200 մլրդ դոլար. աշխարհի ամենահարուստ մարդը նոր ռեկորդ է գրանցել

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր ռեկորդ է սահմանել. նրա կարողությունը հասել է 200 մլրդ դոլար ցուցանիշի: Նա այդ շեմը հատած առաջին միլիարդատերն է դարձել պատմության մեջ: Այդ մասին վկայում է Forbes-ի՝ իրական ժամանակում թարմացվող վարկանշային ցուցակը, գրում է lenta.ru-ն:

Ռեկորդը գրանցվել է օգոստոսի 25-ին աճուրդի ժամանակ: Սակայն դրա ավարտին գործարարի կարողությունը վերադարձել է 199,7 մլրդ դոլար ցուցանիշին:

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր Amazon-ի արժեթղթերը թանկացել են ավելի քան 55 տոկոսով, իսկ նրա հիմնադրի կարողությունը մեկ տարում ավելացել է մոտ 86 մլրդ դոլարով:

Օրեր առաջ էլ հաղորդվել էր, որ Ջեֆ Բեզոսի կարողությունը պատմական ռեկորդային ցուցանիշի է հասել: Ինչպես վկայել է Forbes-ի՝ իրական ժամանակում թարմացվող վարկանշային ցուցակը, գործարարի ունեցվածքը մեկ օրում ավելացել է 7,2 մլրդ դոլարով: Դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի գնաճի արդյունքում: Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվել է 197,8 մլրդ դոլար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը