Լրահոս

27.08.2020 11:25


Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 3 քաղաքացու մոտ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 3 քաղաքացու մոտ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն:

Այս խորագրի վերջին նյութերը