Լրահոս

27.08.2020 12:07


Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ները. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արայիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արամուս գյուղի բնակիչ՝ 21-ամյա Աղվան Մ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աղվան Մ-ի ուղևոր՝ Արամուս գյուղի բնակիչ, 21-ամյա Վահե Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրատսվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանբքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի հետնամասում գտնվող տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը