Լրահոս

27.08.2020 12:36


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Արաքս գյուղում՝ 7000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 300 քմ, Մերձավան գյուղում՝ 2500 քմ,

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում՝ 3 հա,

Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ մոտ 5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9․5 հա:

Այս խորագրի վերջին նյութերը