Աշխարհ

02.09.2020 13:53


Անհայտ պայմաններում ադրբեջանցի փոխգնդապետ է մահացել

Անհայտ պայմաններում ադրբեջանցի փոխգնդապետ է մահացել

Ըստ սոցցանցերի ադրբեջանական գրառումների` օգոստոսի 31-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ռյովշան Ալիևը (Rövşən Əliyev):

Ըստ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի՝ Ալիևն Ադրբեջանի ՊՆ ֆինանսների վարչության բաժանմունքի պետն էր։

Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի հայտարարություն չի արել, թեև հուղարկավորման արարողությանը ՊՆ-ից ծաղկեպսակ է ուղարկվել: Թեև մահվան հանգամանքները ստույգ հայտնի չեն, կորուստը ամենայն հավանականությամբ ոչ մարտական է: Չի կարելի բացառել նաև, որ Ալիևը մահանալու պահին զորացրված է եղել:

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 47 կորուստ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը