Լրահոս

03.09.2020 11:15


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 31 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 31 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Ուջան գյուղում՝ մոտ 23 հա, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 5 հա,

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 700 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Պռոշյան գյուղում՝ մոտ 1 հա, Մրգաշեն գյուղում՝ մոտ 5000 քմ, Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 31 հա:

Այս խորագրի վերջին նյութերը