Աշխարհ

04.09.2020 19:19


Բարի Ալիբասովի որդին ծեծել է հորը, իսկ մորը կերակրել կատվի ամանից

Բարի Ալիբասովի որդին ծեծել է հորը, իսկ մորը կերակրել կատվի ամանից

«На самом деле» ծրագրի եթերում, որի նկարահանումներին մասնակցել են Բարի Ալիբասովը, նրա նախկին կինը՝ Ելենան և որդին, հայտնի է դարձել այն սարսափելի արարքների մասին, որոնք կատարում է պրոդյուսերի որդին:

Բարի Ալիբասով կրտսերը վստահեցնում է, որ իր մայրը՝ Ելենան, գտնվում է Իտալիայի լավ հանգստյան գոտիներից մեկում։ Սակայն, ինչպես պատմել է «Նա-Նա» խմբի պրոդյուսեր Վադիմ Գորոժանկինը, տարեց կինը ապրել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում և Ալիբասով կրտսերը մորը կերակրել է կատվի ամանից՝ ուտելիք լցնելով դռան անցքի միջով:

Իր օգնականի խոսքերը հաստատել է Ալիբասով ավագը։ Նա պատմել է, որ նույնպես ընկել է որդու տաք ձեռքի տակ։ Բարի կրտսերը ծեծել է հորը։

Պարզվել է նաև, որ պրոդյուսերի որդին վաճառել է Սարատովում գտնվող մոր բնակարանը, որպեսզի վճարի հոր բուժման համար կլինիկայում։ Ի դեպ, Ելենան նույնպես հոգեկան խնդիրներ ուներ: Մի անգամ Ալիբասով ավագի նախկին կինը փորձել է ինքնասպան լինել, սակայն հարևանները փրկել են նրան։

«На самом деле» հաղորդման ստուդիայում նկատել են, որ Ելենան փորձում է որդու մասին վատ չխոսել։ Հավանաբար, Բարի կրտսերը վախեցրել է մորը։

Հիշեցնենք, որ Ալիբասով-ավագը վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է բաժանվել Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայից։ Սակայն հետո պրոդյուսերը մտափոխվել է։ Դերասանուհին պատրաստ է խզել ամուսնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը