Լրահոս

04.09.2020 14:24


Տավուշում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշերով УРАЛ-ը․ կան վիրավորներ

Տավուշում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշերով УРАЛ-ը․ կան վիրավորներ

Այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը