Լրահոս

09.09.2020 10:18


Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում BMW-ի, Mercedes-ի և պաշտպանության նախարարության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնում պարզվել է սեպտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ BMW-ն վարել է Գորիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Ա․ Կարապետյանը, նա աշխատում է «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ГАЗ 3308-ը, որը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 35-ամյա Հ․ Հայրապետյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Հ. Հայրապետյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 31-ամյա Ռ․ Վիրաբյանը և BMW-ի ուղևոր, Գորիսի բնակիչ, 31-ամյա Ա․ Կարապետյանը:

Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ է դիմել Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, 26-ամյա Վահե Մայիլյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ վթարի ժամանակ ճանապարհի բաժանարար արգելապատնեշը կոտրվել է և դիպել Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Վ․ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն:

Սեպտեմբերի 5-ին ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել էր բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագորղը հայտնել էր, որ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել էր ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատրելի հատվածով փորձել էր անցնել, ինչն էլ դարձել էր վթարի պատճառ։

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ինչ-որ ծառայողներ, այդ թվում՝ ներկայացած գնդապետը, փորձում էր մարդկանց վրա ճնշում գործադրել, իբր՝ վթարի մեղավորը իրենք չեն, և միայն Ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների միաջմտությունից հետո նշված գնդապետը գլխիկոր հեռացավ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները և բժիշկները։

Եվ մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն էին ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։

Այս խորագրի վերջին նյութերը