Լրահոս

10.09.2020 21:54


Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները. ցորենով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները. ցորենով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը