Լրահոս

20.09.2020 08:10


Մատենադարանի հետնամասում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ (տեսանյութ)

Մատենադարանի հետնամասում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին, մարվել՝ 23:59-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։

Այս խորագրի վերջին նյութերը